Եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ռազմական միջոցների կդիմի իր անվտանգությունն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ստիպված կլինի իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական եւ այլ տեսակի միջոցների դիմել, եթե Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին, ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: «Միանշանակ, Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր պետական սահմանների մոտ իր շահերը պաշտպանելու համար: Դրանք կլինեն ոչ միայն ռազմական, այլ նաեւ այլ բնույթի միջոցներ»,-ասել է Բալուեւսկին: Խոսելով այն մասին, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, Գլխավոր շտաբի պետն ասել է. «Մենք կսպասենք` հարցը միանշանակ չէ»:



«Ուկրաինայի բնակչությունը միանշանակորեն դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Չնայած այսպես կոչված հանրաքվեին Վրաստանում, որի համաձայն բնակչության շուրջ 70 տոկոսը կողմ է այդ գաղափարին, դեռեւս ամեն ինչ պարզ չէ, տեսնենք»,-հայտարարել է Բալուեւսկին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Բուխարեստում ապրիլին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի եւ Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագրին հետաձգվեց մինչեւ դեկտեմբեր, սակայն դաշինքի անդամները հայտարարեցին, թե այդ երկրները հեռանկարում կդառնան դաշինքի անդամներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---