Ռուսաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել արդարացնող դատավճիռը 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով մեղադրյալի հանդեպ

PanARMENIAN.Net - Մերձմոսկվայում 19-ամյա հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության գործով կայացված արդարացնող դատավճիռն ուժի մեջ է թողնվել: Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է այդ քրեական գործով պաշտպանության եւ պետական մեղադրողի բողոքարկումը, որը քննվել է ատենակալների կողմից Մոսկվայի շրջանային դատարանում:



Այդպիսով, օրինական ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա փետրվարին ատենակալների որոշման հիման վրա երկրորդ անգամ կայացված արդարացնող դատավճիռը երիտասարդի հանդեպ, որին մեղադրում էին Ռուսաստանի քաղաքացի, ծնունդով հայաստանցի 19-ամյա Սարդարյանի սպանության համար:



Ըստ դատախազության վարկածի, 2006թ. մայիսի 25-ին երկու երիտասարդներ Մոսկվա-Սոֆրինո էլեկտրագնացքում տեսել են Սարդարյանին: Նրանք որոշել են հաշվեհարդար տեսնել նրա հետ, քանի որ «ատելություն եւ թշնամանք էին զգում կովկասցիների հանդեպ»,-հաղորդում է The New Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---