Վրաստանը պահանջել է ԵԱՀԿ-ից «հարգել ՎՈՒԱՄ երկրների տարածքային ամբողջականությունը»

PanARMENIAN.Net - Վրաստանը ՎՈՒԱՄ-ի անունից ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում պահանջել է «հարգել այդ միավորմանն անդամակցող երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:



ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում: Ինչպես լրագրողներին է հայտարարել Դոլիձեն, հայտարարությունն արվել է ՎՈՒԱՄ-ի անունից եւ վերաբերվել է այդ միավորմանն անդամակցող երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միավորմանը:



«Մենք ուշադրություն ենք հրավիրել այդ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության վրա, ինչը վերջերս որոշակի ճնշումների է ենթարկվում որոշ երկրների կողմից»,-հայտարարել է Դոլիձեն: Վրաստանի դեսպանն ընդգծել է, որ սա «ամենացավոտ» թեման է ՎՈՒԱՄ-ին անդամակցող երկրների համար: Նա նաեւ նշել է, որ արձանագրվել է նաեւ ՎՈՒԱՄ-ի դիրքորոշումը ԵԱՀԿ-ի բարեփոխման հարցում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---