ԼՂՀ. Հայկական կողմերը պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դիրքորոշման կոշտացմանն ի պատասխան11 ապրիլի 2008 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, թե ԼՂՀ իշխանությունները պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնեն Հայաստանի հետ: Անկախությունը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է, հաստատված հանրաքվեի միջոցով եւ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությամբ: Եվ մենք պարտավոր ենք կատարել մեր ժողովրդի կամքը»,- հայտարարել է խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, թե որքանով է դա համատեղելի Հայաստանի, այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշման հետ, դա արդեն դիվանագիտության եւ բանակցողների գործն է: «Ղարաբաղյան կողմը երբեք չի ասել, թե մադրիդյան սկզբունքներն ընդունելի են մեզ համար: Այդ սկզբունքներն ի սկզբանե անընդունելի էին մեզ համար»,-հայտարարել է Վահրամ Աթանեսյանը: Իր հերթին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ասել է, թե Ադրբեջանը ձգտում է ստանալ առավելագույնը բանակցային գործընթացից: «Ադրբեջանը կոշտացրել է իր դիրքորոշումը: Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմերը պետք է համապատասխան եզրակացություններ անեն եւ համարժեք քայլեր ձեռնարկեն: ԼՂՀ-ի անկախության ու ազատության հարցը չի կարող քննարկումների առարկա լինել»,-ընդգծել է Պետրոսյանը, հաղորդում է Karabakh-Open-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |