Թուրքիան շանտաժի է ենթարկում Իսրայելին Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման կապակցությամբ11 ապրիլի 2008 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերչանը հարցապնդումով դիմել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի աշխատակազմին` Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկման առիթով: Իսրայելում գտնվող թուրքական խորհրդարանի պատվիրակությունը գտնում է, որ «հայկական հարցի գովազդումը շատ ցավոտ է Թուրքիայի համար»: Այդ մասին պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են Էհուդ Օլմերտի խորհրդականներ Յորամ Տուրբովիցին եւ Շալոմ Տուրգեմանին: «Մենք գերադասում ենք, որ այդ հարցը չքննարկվի Իսրայելի խորհրդարանում, քանի որ այն կվնասի Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններին»,-նշել է թուրք պատգամավորները: Իր հերթին Տուրբովիցը նշել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ` պատմաբանների ներգրավմամբ: «Իսրայելը ճանաչում է Թուրքիայի հետ հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը, սակայն կան բաներ եւ խորհրդարանական նախաձեռնություններ, որոնք կապված չեն կառավարության հետ»,-գտնում է Տուրբովիցը` հավելելով, որ Իսրայելի կառավարությունը շահագրգռված չէ վատթարացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: «Ես համոզված եմ, որ Իսրայելը գիտակցում է այն բացասական նշանակությունը, որ կարող է ունենալ Հայոց ցեղասպանության հարցը երկու երկրների միջեւ կապերում»,-ասել է Մերչանը, գրում է իսրայելյան «Հաարեց» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |