Եվրահանձնաժողովի նախագահը պահանջում է կարգավորել Թուրքիայի քրդական խնդիրը12 ապրիլի 2008 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն եւ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը Անկարա այցելության ժամանակ հանդիպել են նախագահ Աբդուլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվրահանձնաժողովի նախագահը ելույթով է հանդես եկել խորհրդարանում, կենտրոնանալով մասնավորապես Թուրքիայի դերակատարման եւ ԵՄ-ի համար նրա կարեւորության, ինչպես նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդմակցության գործընթացի վրա:Նա հայտարարել է, որ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ իր դիրքով եւ ջրանցքների վերահսկողությամբ, իր քանակությամբ եւ ներուժով, ժողովրդավարության կառուցման իր փորձով եւ որպես մահմեդական պետություն` Թուրքիան շատ կարեւոր է Եվրոպայի համար, եւ եթե նա անհրաժեշտ բարեփոխումներն անցկացնի, այն կդառնա ԵՄ անդամ: «Սակայն եթե Թուրքիան չիրականացնի եվրաչափանիշների համար անհրաժեշտ բարեփոխումները քրդական հարցով, ժողովրդավարության, Կիպրոսի եւ ռազմական ու քաղաքկան իշխանությունների միջեւ հարաբերությունների հարցերով, նա չի կարողնա Եվրոպայի անդամ դառնալ»,- նշել է Բարոզոն: Քրդական հարցով նա նշեց, որ Եվրամիությունը PPK-ին ահաբեկչական կազմակերպություն է համարում եւ դրա դեմ պայքարի հարցում համերաշխ է Թուրքիայի հետ, սակայն այն չի կարելի ռազմական ճանապարհով կարգավորել: Բարոզոն եւ Ռենը նաեւ հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում քրդամետ: ԵՄ ներկայացուցիչների խոսքերով, նրանց համար շոկ հանդիսացավ տեղեկատվությունը, որ գլխավոր դատախազը իշխող կուսակցության արգելման հարց է բարձրացրել: Արժէ նշել, որ ԵՄ նման բարձրաստիճան ներկայացուցիչն առաջին անգամ բարձրացրեց քրդական խնդիրը թուրքական խորհրդարանում, հաղորդում է Kurdistan.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |