ՄԱԿ. Քաղաքական գործընթացը Դարֆուրում փակուղի է մտել23 ապրիլի 2008 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Դարֆուրին նվիրված Անվտանգության Խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը հայտարարել է թե գավառում շարունակվում են զինված ընդհարումները եւ բռնությունները, որոնք անասելի տառապանքներ են բերում քաղաքացիական բնակչությանը: Ընդ որում հակամարտության կողմերը պատրաստ չեն կարգավորել իրենց տարաձայնությունները բանակցությունների միջոցով, իսկ խաղաղապահ առաքելությունը անհրաժեշտ ռեսուրսներ չունի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Նա նշել է, որ հակամարտության սկզբից ի վեր հինգ տարի է անցել: Արդեն 4 տարի է, ինչ Դարֆուրի հարցը քննարկվում է ԱԽ-ում, սակայն վիճակը չի փոխվել, եւ նույնիսկ ավելի է վատթարացել: Հոլմսը ասել է, որ այս կամ այն կերպ համակամարտության մեջ ներգրավվել են այդ գավառի 4,27 մլն բնակիչներ: Ընդանենը նրանք 6 մլն են: 2,45 մլն մարդ նեքին տեղահանվածներ են, իսկ 260 հազարը փախել է հարեւան երկրներ: Արդեն 2008թ. իրենց տները թողել են եւս 100 հազար հոգի: Լայնածավալ հումանիտար օգնության պահանջն աճում է: 5 տարվա ընթացքում զոհերի թիվը հասել է 300 հազարի: Ելույթ ունենալով Խորհրդի նիստում, Դարֆուրի գծով Աֆրիկյան միություն-ՄԱԿ-ի համատեղ ներկայացուցիչ Ռոդոլֆ Ադադան հայտարարել է, որ Աֆրիկյան միություն-ՄԱԿ-ի համատեղ գործողությունը Դարֆուրում կոմպլեկտավորված է միայն 40 տոկոսով` զինծառայողների, ուղղաթիռների եւ ռազմական ինժեներների պակաս է զգացվում: Ենթակառուցվածքները, որ օգտագործում էին աֆրիկացի խաղաղապահները, կապիտալ վերազինման կարիք ունեն: Ադադան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ անդամներին կրկնպատկել ջանքերն ուղղված Դարֆուրում իրականացվող գործողության աջակցությանը եւ օգնել հաղթահարել դժվարությունները, կապված տեխնիկական զինման եւ քաղաքական խոչընդոտների հետ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Հակամարտությունը Սուդանի կառավարության եւ Դարֆուրի գավառի ոչ մահմեդական բնակչության միջեւ սկսվել է 2003 թվականին: Դարֆուրի խաղաղ բնակիչների սպանությունները որակվում են որպես ցեղասպանություն, որին դեմ են հանդես եկել բազում միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |