Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ՅՈՒՆԷՍԿՕ-ին դատապարտել մշակութային ահաբեկչությունը հայկական հուշարձանների հանդեպ23 ապրիլի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջեւ 2008-2009թթ. համար համագործակցության ազգային ծրագրավորման փաստաթղթի շրջանակներում նախատեսված կրթության, մշակույթի եւ տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտներում կոնկրետ գործողությունների հետ կապված հարցեր: Է. Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության գործում ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջնորդությունն ու աջակցությունն ապահովելու անհրաժեշտության վրա` մասնավորապես խորը մտահոգություն հայտնելով Նախիջեւանում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի կապակցությամբ եւ կրկին անգամ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ջուղայի հայկական հուշարձանների դեմ մշակութային ահաբեկչությունը դատապարտելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |