Պսկովում կմատուցվի պատարագ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին սբ. իշխան Ալեքսանդր Նեւսկու տաճարում ավագ քահանա Օլեգ Տէորը պատարագ է մատուցել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին հաղորդում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պսկովի թեմի լրատվական ծառայությունը: Պսկովում սբ Ալեքսանդր Նեւսկու տաճարի հարեւանությամբ խաչ է կանգնեցված ի հիշատակ հայ քրիստոնյա ժողովրդի Ցեղասպանության:



«1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում (Կոնստանդինոպոլիս) Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման մեկնարկի ազդանշան ծառայեցին հայ մտավորականության եւ հոգեւորականների հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալություններն ու սպանությունները: Օգտվելով ռազմական ժամանակից, իսկ Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիան կռվում էր Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի կողմից, թուրքական ղեկավարությունը սկսեց քրիստոնյա ժողովրդի ծրագրված ոչնչացումը: 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որ կազմակերպվել էր երիտթուրքերի կողմից: Թուրքիան մինչ այժմ հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ կատարած այդ հանցագործությունը»,-ասվում է Պսկովի լրատվական գործակալության պատմական տեղեկանքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---