Կ.Կոսաչեվ. ԱՊՀ ՀՕՊ համակարգից Վրաստանի ելնելով այդ համաձայնագրի մասնակիցների համար ոչինչ չի փոխվի

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն ռուսական դիվանագիտական առաքելությանը հայտագիր է հանձնել, որում ասվում է, որ Վրաստանը դուրս է գալիս Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 1995 թվականին ապրիլի 19-ին կնքված համաձայնագրից ՀՕՊ բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Վրաստանի նման քայլը հետեւել է կիրակի Աբխազիայի չճանաչված հանրապետության տարածքում երկու անօդաչու հետախույզ ինքնաթիռների ոչնչացումանը: Ռուսաստանը դրանից հետո նորից մեղադրել է իրադրության սրման մեջ Վրաստանին հակամարտության գոտում, որտեղ ռազմական նպատակներ հետապնդող թռիչքները արգելված են: Վրաստանը մինչ այդ արդեն դուրս էր եկել ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կազմից, չնայած դեռ մնում էր ԱՊՀ ՀՕՊ համակարգում:



Վրաստանի պաշտպանության փոխնախարար Բատու Կուտելիան հայտարարել է, որ Վրաստանի այդ քայլը կապված է Թբիլիսիի ինտեգրման հետ ՆԱՏՕ: «Տվյալ պայմանագիրը հակասում էր Վրաստանի ռազմավարական կուրսին եվրաատլանտիկ ինտեգրման հարցում»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Բ. Կուտելիան:



Նրա խոսքերով, «երբ Վրաստանը պայմանագիր կնքեց ՆԱՏՕ-ի հետ օդային տարածքի վերահսկման շուրջ տեղեկատվության փոախանակման հարցով, այդ պարտավորությունները հակասում էին ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրի դրույթներին: Բ. Կուտելիան նաեւ ընդգծել է, որ «Վրաստանը հայտարարել է իր քաղաքական կուրսի մասին, որը ենթադրում է, որ Վրաստանը չի մասնակցելու որեւէ ռազմական միջոցառման ԱՊՀ շրջանակներում»: Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը Վրաստանի տվյալ որոշմանն ըմբռնումով կմոտենա:



Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել է, որ Վրաստանի գործողությունը ոչինչ չի փոխում, քանի որ Վրաստանն առանց այդ էլ վերջին տարիներին չէր մասնակցում համաձայնագրով նախատեսված միջոցառումներին: «ԱՊՀ ՀՕՊ համակարգից Վրաստանի ելնելու դեպքում այդ համաձայնագրի մասնակիցների, այդ թվում Ռուսաստանի համար ոչինչ չի փոխվի»,- հայտարարել է Կոսաչեւը, հաղորդում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության կայքը:



ԱՊՀ անդամ-պետությունների ՀՕՊ միասնական համակարգի մասնակից են Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---