ANCA-ն խիստ քննադատության է ենթարկել Ջորջ Բուշի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում12 մայիսի 2008 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը խիստ քննադատության է ենթարկել Ջորջ Բուշի ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին ուղղված ուղերձը: Նրա կարծիքով, Ջորջ Բուշը բաց թողեց իր խոստումը կատարելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին հնարավորությունը:«Ապրիլի 24-ի ուղերձը դարձավ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարոյական սնանկության խորհրդանիշը, որը 8 տարի շարունակ նպաստեց թուրքական կեղծիքի եւ ուրացման քաղաքականությանը»,-ասվում է Քեն Խաչիկյանի նամակում: Նամակում ասվում է նաեւ, որ ԱՄՆ նախագահը երկու ժամկետի ընթացքում այդպես էլ չհանդիպեց հայ համայնքի հետ` նրան հուզող հարցերը քննարկելու նպատակով: 2008թ. ապրիլի 4-ին Խաչիկյանը նամակ հղեց ԱՄՆ պետքարտուղարին, նշելով ԱՄՆ-ի 1,5 միլիոնանոց հայ համայնքի հանդեպ վարած անարդյունավետ, հաճախ անբարյացակամ, երբեմն նույնիսկ անտագոնիստական քաղաքականության 13 սխալները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |