Կիպրոսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել29 մայիսի 2008 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Հուշարձանը բացել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիոս Կրիստոֆիասը եւ Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Քաջոյանը:Դեմետրիոս Կրիստոֆիասը նկատել է, որ Լարնակայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի հուշարձանը շատ խորհրդանշական է: «Հենց այստեղ առաջին հայ գաղթականները ափ իջան կղզում` փրկելով իրենց կյանքը 1915 թվականին: Այս հուշարձանը հանդիսանում է երախտապարտության արտահայտում Կիպրոսի ժողովրդին հյուրասիրության եւ աջակցության համար հայերի նկատմամբ, որոնց համար Կիպրոսը դարձավ երկրորդ հայրենիք»,- նշել է նախագահը: Նա նաեւ իր սերը, հարգանքն ու համերաշխությունն է հայտնել տեղական հայ համայնքի նկատմամբ եւ վստահեցրել է, որ իր կառավարությունը կշարունակի պայքարը հանուն Կիպրոսի վերամիավորման եւ հանուն երկրի ու իր ժողովրդի լավագույն ապագայի: Իր հերթին, Հայաստանի դեսպան Վահրամ Քաջոյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել Լարնակայի քաղաքապետարանին եւ Կիպրոսի կառավարությանը հուշարձանի կանգնեցման հարցում աջակցելու համար: «Ես վստահ եմ, որ Լարնակայի ափին տեղադրված հուշարձանը կդառնա ոչ միայն Հայոց ցեղասպանությանը նվիրված գլխավոր հուշարձաններից մեկը, այլեւ Լարնակայի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը»,- հավելել է նա, հաղորդում է Genocide.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |