ANCC. Թուրքիան բոլոր շանսերն ունի դառնալու մի երկիր, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունները

PanARMENIAN.Net - Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) ներկայացուցիչները մայիսի 18-ին Տորոնտոյում մասնակցել են 1916-1923 թվականներին թուրքական կառավարության կողից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ANCC-ում, արարողությանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչները եւ այլ բարձրաստիճան այրեր:



ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը կոչ է արել միջազգային հանրությանը տարբերություն չդնել նման հանցագործությունների դատապարտման ժամանակ, ելնելով քաղաքական եւ տնտեսական շահերից, այլ օրենքի խստագույն կերպով պատժել Թուրքիային եւ իր հանցակիցներին: «Թուրքական կառավարության կողմից իրականացվող հերքման քաղաքականությունը խրախուսվում է միջազգային հանրության լռությամբ: Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ցեղասպանության, ասորիների ցեղասպանության փաստերը, ապօրինի կերպով շարունակում է Կիպրոսի օկուպացիան, այլեւ ցեղասպանություն է իրականացնում քրդերի նկատմամբ»,- հայտարարել է Արիս Բաբիկյանը:



ANCC-ի գործադիր տնօրենը նաեւ նկատել է, որ այսօր անհրաժեշտ է միավորվել եւ հիշեցնել աշխարհին թուրքական կառավարության կողմից անցյալում եւ այսօր իրականացվող հանցագործությունները եւ պահանջել, որպեսզի միջագային հանրությունը միջոցներ ձեռնարկի Թուրքիայի ռասիզմի եւ ֆաշիզմի քաղաքականությանը վերջ տալու համար: Թուրքիան բոլոր շանսերն ունի դառնալու մի երկիր, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունները:



Արիս Բաբիկյանը հիշեցրել է հավաքվածներին, որ ժամանակակից Թուրքիայում գոյություն ունեցող ազգայնամոլությունը, նախապաշարմունքները եւ քսենոֆոբիան հիշեցնում են այն մթնոլորտի մասին, որը տիրում էր Թուրքիայում 20-րդ դարասկզբում: Նա նաեւ հավելել է, որ Կանադան եւ միջազգային հանրությունը կարող են հայտագիր ուղարկել թուրքական կառավարությանն այն մասին, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի որեւէ սպառնալիք մարդկությանը եւ թույլ չի տա ցեղասպանության փաստի հերքման անօրինական արշավ անցկացնել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---