TABDC. Քանի դեռ Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերը քննարկվում են, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիավանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավոր է29 մայիսի 2008 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) համանախագահներ Կաան Սոյակն ու Արսեն Ղազարյանը մասնակցել են Mosaic Institute-ի նախաձեռնությամբ Տորոնտոյում կայացած հայ եւ թուրք համայնքների ներկայացուցիչների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը: Հանդիպմանը նեկա են գտնվել նաեւ Կանադայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսապանատների ներկայացուցիչները, երկրի արտաքին գործոց եւ միջազգային առեւտրի նախարարությունների աշխատակիցները: Ինչպես հայտարարել է Mosaic Institute-ի տնօրեն Վահան Կոլոլյանը, TABDC-ն շատ կարեւոր գործ է իրականացնում, եւ Խորհրդի անդամները պետք է տեղյակ լինեն, որ հայ ու թուրքական համայնքների շատ ներկայացուցիչներ աջակցում են նրանց ջանքերին:«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայոց Ցեղասպանության հարցերը քննարկվում եւ ուսումնասիրվում են, TABDC-ն հավատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիավանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- հայտարարել է Կաան Սոյակը: TABDC-ն հիմնադրվել է 1997 թվականին Կաան Սոյակի եւ Արսեն Ղազարյանի կողմից: Խորհրդի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարեկավումն է, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |