Վրացի մուհաջիրները մասնակցել են հայերի եւ հույների զանգվածային սպանություններին Օսմանյան Թուրքիայում 4 հունիսի 2008 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Վրացի մուհաջիրները մասնակցել են հայերի եւ հույների զանգվածային սպանություններին Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին Թբիլիսիում կայացած «Վրացի մահմեդականները եւ Օսմայան կայսրությունը. 19 դարի վերջ-20 դարի սկիզբ» գիտաժողովում հայտարարել է թուրք պատմաբան Օքթայ Օզելը «Աջարիայի իսլամական բնակչության արտագաղթը Անատոլիա եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը» զեկույցում: Զեկույցում անդրադարձ է եղել մահմեդական վրացիների զինված կազմավորումներին եւ Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովրդների հետ նրանց հարաբերություններին: Ըստ թուրք պատմաբանի, մահմեդական վրացիների առաջնորդ Ալի Փաշա Թավգերիձեն զինված կազմավորումներ էր ստեղծել այդ շրջանում: «Վրացի մահմեդականներն միանշանակ մասնակցել են զանգվածային սպանություններին չերքեսների եւ այլ մուհաջիրների հետ: Դժվար է ասել, թե նրանց որ գործողությունների պատճառն էին Օսմանյան կայսրության ծրագրերը, իսկ որոնք էին վրաց վերաբնակների ռազմատենչ բնույթի արդյունքը: Սակայն նրանք միանշանակորեն մասնակցել են զանգվածային սպանություններին, չերքեսների եւ այլ մուհաջիրների հետ: Հավանաբար, նրանց գործողությունների լուրջ պատճառներից մեկն այն էր, որ նրանք ցանկացել են գործով ապացուցել իրենց հավատարմությունը սուլթանին»,-ընդգծել է Օզելը: Օքթայ Օզելը Անկարայի Բիլքենդ համալսարանի Օսմանյան կայսրության Halil Inalcik հետազոտությունների կենտրոնի տնօրենն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը |