Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու շանս ունի, սակայն այժմ վաղաժամ է դրա մասին խոսել 5 հունիսի 2008 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու շանս ունի, սակայն այժմ վաղաժամ է դրա մասին խոսել»,-Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության նախագահի տեղակալ Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով, Թուրքիան դեռեւս բարեփոխումների երկար ճանապարհ ունի անցնելու: «Ես լիազորված չեմ մանրամասն խոսելու այդ թեմայի շուրջ, քանի որ չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, սակայն, կարծում եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը տեւական գործընթաց է լինելու»,-ընդգծել է նա: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2006 թվականին: Երկու անգամ բանակցությունները սառեցվել են, քանի որ Թուրքիան չէր ցանկանում բացել իր նավահանգիստներն ու օդակայանները Կիպրոսի համար, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրների պատճառով: 2008 թվականի հուլիսից նախագահությունն ԵՄ-ում անցնում է Ֆրանսիային: Երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ «Թուրքիայի տեղը ԵՄ-ում չէ»: Դրան դեմ է նաեւ Գերմանիան, առաջարկելով Թուրքիային «արտոնյալ գործընկերություն»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |