ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է 12-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին 9 հունիսի 2008 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Համաժողովի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը եւ տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ: Պետական այրերի, միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, գործարար աշխարհի եւ ԶԼՄ ներկայացուցիչների ու փորձագետների լայն շրջանակների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում քննարկվել են նաեւ սննդամթերքի եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |