ԱՀՀ-ն կրկին կոչ է անում Ջորջ Բուշի վարչակազմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), Ջորջ Բուշի կողմից Մարիա Յովանովիչի եւ Ջեյմս Ջեֆրիի թեկնածությունները Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների պաշտոններում առաջադրելու կապակցությամբ, կրկին կոչ է անում Միացյալ Նահանգներին համաձայնվել Միջազգային դատարանի հետ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին հռչակագրի վերաբերյալ եւ հանցագործություն ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՀՀ-ում, փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան անմարդկային եւ բարբարոսական գործողությունների արդյունք է, որին ենթարկվել են որոշ երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնություններ ոչնչացվել են: «Ցեղասպանություններ կատարվել են մարդկության ողջ պատմության ընթացքում: Հռոմեացիները ոչնչացրել են քրիստոնյաներին, Թուրքիայում կոտորվել են հայերը, միլիոնավոր հրեաներ եւ լեհեր ոչնչացվել են նացիստների կողմից` այս ամենը որակում է ցեղասպանությունը որպես հանցագործություն»,-ասվում է փաստաթղթում:



Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասի խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը իր նախապատմությունն ունի ցեղասպանության հարցում: «Ոչ թե մեկ, այլ երկու անգամ նա միաձայն ճանաչել է, որ ցեղասպանությունը քրեական հանցագործություն է, որ գտնվում է միջազգային իրավունքի իրավասության տակ եւ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն ցեղասպանություններ թույլ չտալու եւ կանխելու համար»,-նշել է Շաբասը:



«Պրոֆեսոր Շաբասը կրկին հիշեցրեց մեզ ԱՄՆ-ում ցեղասպանության մասին օրենքի ընդունման պատմությունը: Այժմ Ջորջ Բուշի վարչակազմը հարմար առիթ է ստացել վերջ տալու համար Հայոց ցեղասպանության ուրացման թուրքական քաղաքականությանը»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում կարող է օգտվել եզակի հնարավորությունից եւ հետեւել դեսպան Հենրի Մորգենթաուի օրինակին` Թուրքիայի փոքրամասնությունների վերաբերյալ մարդու իրավունքների ունիվերսալ սկզբունքները երաշխավորելու համար, որպեսզի փոքրամասնությունները պաշտպանված լինեն, այլ ոչ թե հետապնդվեն:



18 ամիսների ընթացքում Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006 թվականին Հայոց ցեղասպանություն տերմինի օգտագործման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում դեսպանի պաշտոնի համար: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվել է Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը չուներ հստակ դիրքորոշում Հայոց ցեղասպանության հարցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---