Էրդողանը մեղադրում է Թուրքիայի ՍԴ-ին քաղաքական ճգնաժամ բորբոքելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի կտրուկ հայտարարություններով է հանդես եկել` ուղղված Սահամանդրական դատարի դեմ, որը կասեցրել է մեջլիսի ընդունած օրենքը, որը թույլ է տալիս բուհերի ուսանողուհիներին հիջափ կրել, ինչպես նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության դեմ` մեղադրելով նրան երկրում քաղաքական ճգնաժամ բորբոքելու մեջ:



«ՍԴ-ի կողմից կայացրած որոշումը անհաջող է: Պետք է բացատրվի նման որոշման պատճառը, ինչպես նաեւ դրդապատճառները, որոնցով ղեկավարվում են Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելիս»,- հայտարարել է Էրդողանը, ելույթ ունենալվ խորհրդարանում իր կողմից գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության նիստին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Նշենք, որ Թուրքիայի ՍԴ-ն անցյալ շաբաթ հակասահմանադրական է հայտարարել փետրվարին ԱԶԿ-ի նախաձեռնությամբ ընդունված օրենքը հիջաբ կրելու մասին եւ կասեցրել է այն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---