Բաքուն կարող է գնալ բանակցությունների Ղարաբաղի հետ, սակայն միայն «որոշ հարցերի լուծման» համար12 հունիսի 2008 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Պաշտոնական Բաքուն անհեթեթ է համարում այս փուլում Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա կարծիքով, Ադրբեջանը չի պատրաստվում այսօր բանակցային գործընթացում ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին, քանի որ բանակցում է Հայաստանի հետ: «Եթե Հայաստանը համաշխարհային հանրության առջեւ հայտարարի, որ հեռանում է կարգավորման գործընթացից, եւ առաջիկայում չի միջամտի, ապա այդ հարցը կարող է քննարկվել ապագայում»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: «Ադրբեջանը կարող է գնալ բանակցությունների Ղարաբաղի հետ, սակայն միայն «որոշ հարցերի լուծման» համար, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների համատեղ բնակությանը: Դա կարող է տեղի ունենալ միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, ինչը շուտ չի լինի»,-ընդգծել է պաշտոնական Բաքուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |