Բաքուն կարող է գնալ բանակցությունների Ղարաբաղի հետ, սակայն միայն «որոշ հարցերի լուծման» համար

PanARMENIAN.Net - «Պաշտոնական Բաքուն անհեթեթ է համարում այս փուլում Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:



Նրա կարծիքով, Ադրբեջանը չի պատրաստվում այսօր բանակցային գործընթացում ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին, քանի որ բանակցում է Հայաստանի հետ: «Եթե Հայաստանը համաշխարհային հանրության առջեւ հայտարարի, որ հեռանում է կարգավորման գործընթացից, եւ առաջիկայում չի միջամտի, ապա այդ հարցը կարող է քննարկվել ապագայում»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



«Ադրբեջանը կարող է գնալ բանակցությունների Ղարաբաղի հետ, սակայն միայն «որոշ հարցերի լուծման» համար, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների համատեղ բնակությանը: Դա կարող է տեղի ունենալ միայն խաղաղ պայմանագրի կնքումից հետո, ինչը շուտ չի լինի»,-ընդգծել է պաշտոնական Բաքուն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---