Օտարերկրյա փորձագետներին մտահոգում է ռազմական ծախսերի աճի դինամիկան Հարավային Կովկասոմ

PanARMENIAN.Net - Անցյալ տարի աշխարհի երկրները բանակի վրա ծախսել են 1,3 տրիլիոն դոլար: Նախորդ տարվա համեմատությամբ, Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների միջազգային ինստիտուտի տվյալներով (SIPRI), աշխարհում ռազմական ծախսերն ավելացել են 10 տոկոսով: «Սպառազինության մրցավազքի» առաջնորդն ավանդաբար ԱՄՆ-ն է, որ ռազմական կարիքների համար ծախսել է շուրջ 578 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանը ծախսել է 45,6 մլրդ դոլար:



Միեւնույն ժամանակ, արտերկրի փորձագետներին մտահոգում է ռազմական ծախսերի աճի դինամիկան Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Յոթ տարվա ընթացքում Թբիլիսին ավելացրել է իր ծախսերն այս ոլորտում շուրջ 28 անգամ եւ այսօր այդ նպատակների համար ծախսում է իր բյուջեի 5 տոկոսը, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Ադրբեջանի ծախսերը անցյալ տարի աճել են գրեթե մեկու ու կես անգամ: Երեւանը շատ չէ ծախսում ռազմական նպատակների համար` 272 մլն դոլար: Սակայն SIPRI-իի փորձագետները նշում են, որ երկիրը Ռուսաստանից ու Իրանից ստանում է լրացուցիչ օգնություն, որի չափերը կարող են մի քանի անգամ գերազանցել սպառազինության համար նախատեսված սեփական ծախսերը, հաղորդում է analitika.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---