Ֆասիե. ԵԱՀԿ ՄԽ հիմնական խնդիրն է ավարտել աշխատանքը Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ

PanARMENIAN.Net - «Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը արդյունք ունի, եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո կա առաջընթաց: Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ եւս հաջողվել է բանակցությունների դրական մթնոլորտ ստեղծել»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն` մեկնաբանելով Սանկտ-Պետերբուգում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրա խոսքերով, այդ նպատակով են համանախագահները այցելելու տարածաշրջան: «Առաջիկա օրերին կճշտվի տարածաշրջան մեր այցելության ամսաթիվը: Մենք հույս ունենք այցելել ինչպես Երեւան, այնպես եւ Բաքու, սակայն վստահ չենք` որքանով դա կհաջողվի, ամեն ինչ կախված է կողմերի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների ժամանակացույցերից»: Պատասխանելով հարցին, թե արդյոք կան Հայաստանի նոր կառավարության դիրքորոշման մեջ նորություններ` Բ. Ֆասիեն նշել է, որ այդ ամեն ինչ լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է մենկել Երեւան: «Տվյալ պահին համանախագահների հիմնական խնդիրն է ավարտել աշխատանքը Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ` հաշվի առնելով երկու կողմերից ստացված առաջարկությունները»: Նրա խոսքերով, բանակցություններում որոշ նոր պահեր են եղել, սակայն համանախագահը դրանք չներկայացրեց: Նա նաեւ նշել է, որ մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի համանախագահները կարողանային ավարտել իրենց աշխատանքը: «Այժմ մեր համար պարզ է նպատակը. մենք կազմակերպելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների նոր հանդիպումներ», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---