2009 թվականին Կանադայում կայանալու է «Քրիստոնյաները Օսմանյան կայսրությունում» գիտաժողովը13 հունիսի 2008 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Կանադայում գործող «Միջին Արեւելքի քրիստոնյաների միություն» ազդեցիկ կազմակերպությունը Մոնրեալում կազմակերպել է ընդունելություն Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանի պատվին: Ընդունելությանը ներկա էին մոտ 150 մարդ, այդ թվում` Մոնրեալի համալսարանի եւ Մոնրեալի ՄակԳիլ համալսարանի դասախոսներ, բարձրաստիճան հոգեւորականներ: Ընդունելության պաշտոնական մասը բացել է միության փոխնախագահ Քամալ Քարազիվանը, խոսել է նաեւ միության նախագահ Ֆուադ Մասսին, որը ներկայացրել է ՀՀ գործերի հավատարմատարին:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, միության խնդրանքով իր ելույթում Արման Հակոբյանը հատուկ անդրադարձել է հայերի եւ Միջին Արեւելքի քրիստոնյաների բազմադարյա կապերին, Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականությանը, նաեւ արտաքին քաղաքականության այլ հիմնահարցերին: Ելույթին հետեւել են մասնակիցների բազմաթիվ հարցերը, որոնք շարունակվել են նաեւ ընդունելության ոչ պաշտոնական հատվածի ընթացքում: «Միջին Արեւելքի քրիստոնյաների միության» ղեկավարությունը խնդրել է նաեւ, որ ՀՀ դեսպանությունը հովանավորի, իսկ ՀՀ գործերի հավատարմատարը նաեւ նախագահի 2009թ. Մոնրեալում միության կողմից կազմակերպվող «Քրիստոնյաները Օսմանյան կայսրությունում» գիտաժողովը: «Միջին Արեւելքի քրիստոնյաների միությունը» միավորում է Կանադայում գործող հետեւյալ միջինարեւելյան եկեղեցիների հետեւորդներին` Ղպտի Ուղղափառ, Ղպտի Կաթոլիկ, Մարոնական, Քաղդեական, Ասորի Ուղղափառ, Ասորի Կաթոլիկ, Անտիոքի Ուղղափառ, Մելքիական (Հույն Կաթոլիկ) եւ մի շարք բողոքական: Ըստ մոտավոր հաշվարկների, Կանադայում բնակվում է այդ եկեղեցիների մոտ 1.5 միլիոն հետեւորդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |