Ֆրանսիան կրկին անդամակցելու է ՆԱՏՕ-ի ռազմական համակարգին, որին չի մասնակցում ավելի քան 40 տարի

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կրկին անդամակցելու է ՆԱՏՕ-ի ռազմական համակարգին, որին չի մասնակցում ավելի քան 40 տարի, սակայն իր լիազորություններում կթողնի ազգային բանակն ու միջուկային զենքը, երեքշաբթի հայտարարել է նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայացնելով երկրի անվտանգության նոր դոկտրինը` «Սպիտակ գիրքը»: «Սպիտակ գրքի» հանձնաժողովը եկել է այն եզարակացությանը, ըստ որի ոչինչ չի խանգարում Ֆրանսիային մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական համակարգին»,- Սարկոզիի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:



«Ֆրանսիան անկախ դաշնակից է, անկախ գործընկեր: Ես պահպանում են այն սկզբունքները, որոնք ժամանակին հայտարարել է գեներալ դե Գոլը. Ֆրանսիան ամեն պարագայում պահպանում է իրավունքը ռազմական գործողությունում իր զորքերի մասնակցության մասին որոշում կայացնելու առումով»,- նշել է Սարկոզին: Նրա խոսքերով, «Ֆրանսիան իր ռազմական կոնտինգենտից ոչինչ չի հատկացնի ՆԱՏՕ-ին խաղաղ ժամանակահատվածում»: «Ֆրանսիայի միջուկային ուժերը բացառապես ազգային են մնալու. Ֆրանսիայի զինանոցում միջուկային զենքրի առկայությունը արդեն ներդրում է ողջ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու գործում, ես դրանում վստահ եմ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Նա նշել է, որ «այդ սկզբունքների հիման վրա Ֆրանսիան կարող է վերականգնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, չվախենալով իր անկախության համար եւ առանց սեփական կամքի պատերազմում ներգրավվելու համար»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Երեքշաբթի ներկայացված «Սպիտակ գիրքը» նոր վտանգների դեմ պայքարելու անհրաժեշտությունից է ելնում, որը հայտնվել է աշխարհում, 1994 թվականից հետո (առաջին դոկտրինի հայտնվելու տարեթիվը): Այդ վտանգների շարքում են կիբեր-հարձակումները, ահաբեկչությունը, համաճարակները, մթնոլորտային աղետները: Նոր «Սպիտակ գրքի» նախապատրաստումն սկսվել էր 2007 թվականի օգոստոսից: Նախկին նախագահ Ժակ Շիրակը փորձում էր Ֆրանսիան վերադարձնել ՆԱՏՕ-ի ռազմական կառույց 1997 թվականին, սակայն այն ժամանակ Բիլ Քլինթոնի վարչակազմին ձեռք չտվեց Փարիզի նախապայմանը. զիջել Ֆրանսիային դաշինքի հարավային թեւի հրամանատարությունը: Ֆրանսիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի 12 հիմնադիր երկրներից մեկը: 1966 թվականին Շառլ դե Գոլը հրաժարվեց ֆրանսիացի զինվորականներին հանձնել դաշինքի վերահսկողությանը եւ Ֆրանսիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայել: Ֆրանսիան շարունակում էր մասնակցել ՆԱՏՕ-ի միայն քաղաքական գործունեությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---