ԵԽ-ն երկակի չափանիշների քաղաքականություն չի վարում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ17 հունիսի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը երկակի չափանիշների քաղաքականություն չի վարում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, հայտարարել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հանրային ֆորումի համակարգող կոմիտեի նախագահ, Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Նրա խոսքերով, Եվրախորհուրդը ձգտում է խուսափել նման քաղաքականությունից, քննադատության առաջ բոլոր պետությունները բացարձակ հավասար են:Վալտեր Շվիմերը նաեւ նշել է, որ չի կիսում այն կարծիքը, թե Եվրախորհուրդը համապատասխան վերաբերմունք չունեցավ Հայաստանում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների նկատմամբ: «Ես հիշում եմ հայտարարությունը, շատ քննադատական էր... Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ տարբեր իրավախախտներից, սակայն եթե ընտրությունները կեղծիքներով են, դա արդեն խոսում է այդ ամենում իշխանությունների ներգրավության մասին: Ես գտնում եմ, որ մի երկրի բռնություններով չի կարելի արդարացնել խախտումները մյուսում: Յուրաքանչյուր երկիր պետք է ձգտի իր պարտավորությունների մաքսիմալ կատարմանը»,- նշել է ԵԽ նախկին գլխավոր քարտուղարը, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |