ԵՄ եւս երեք երկիր պաշտպանել են Հայաստանի, Ադբեջանի եւ Վրաստանի հետ մերձենալու նախաձեռնությունը17 հունիսի 2008 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է լեհ-շվեդական նախաձեռնությունը` «Արեւելյան գործընկերություն»: «Ես կարծում եմ, որ մեզ բոլորիս օգտակար կլինի, եթե մենք Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ավելի սերտ կհամագործակցենք մեր արեւելյան հարեւանների հետ: Ուրբաթ ես դիմելու եմ ԵՄ հանձնաժողով հստակ առաջարկություններ անելով, որպեսզի նախաձեռնությունը չմնա միայն վերնագրերի տեսքով»,- ասել է Մերկելը, ելույթ ունենալով Գդանսկում լեհ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսին:Լեհաստանի կառավարության ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Բեռլինն ու Վարշավան աշխատում են Ուկրաինայի համար եվրոպական հեռանկարի ուղղությամբ, հաղորդում է Deutsche welle-ն: Գերմանիայից բացի, այս նախաձեռնությունը պաշտպանել են Լյուքսեմբուրգն ու Դանիան: Մայիսի վերջում Լեհաստանն ու Շվեդիան ընդհանուր նախաձեռնություն են ներկայացրել` «Արեւելյան գործընկերություն», որը նախատեսում է ԵՄ-ի գործընկերության խորացումը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |