Սեյրան Օհանյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ուժեր ստեղծելու հարցեր17 հունիսի 2008 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական եւ ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր: Քննարկվեցին նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայանալիք հերթական նիստի օրակարգային հարցեր. ի դեպ, այս անգամ խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը:Հանդիպմանը կարեւորվեց հատկապես «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը, ինչպես նաեւ քննարկվեցին կազմակերպչական որոշ հարցեր: Կողմերն անդրադարձան նաեւ Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |