Դենիել Ֆրիդ. Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության մութ էջերի հետ19 հունիսի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ` աշխարհագրական մեկուսացում, լայն տարածված կոռուպցիա եւ որոշակի հետընթաց ժողովրդավարության ճանապարհին»,-Ներկայացուցիչների պալատում կայացած «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» թեմայով լսումների ժամանակ իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա կարծիքով, տարածաշրջանային ինտեգրման համար առաջընթացի գլխավոր քայլը կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ, արդար եւ վերջնական լուծումը: «Վերջին երկու տարիներին կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները եւ ինչպես երբեք մոտ են համաձայնության հիմնարար սկզբունքների հիման վրա, որ մշակվել են բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Մեկ այլ սկզբունքային հարց է, նրա խոսքերով, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Խնդրի լուծման մի մաս ԱՄՆ-ն համարում է հայ-թուրքական սահմանի բացումը: Գոյություն ունեցող ստատուս-կվոն վնաս է երկու կողմերին էլ: Բարեբախտաբար, այս տարի որոշ առաջընթաց է նկատվում` սկսվել են Երեւան-Ստամբուլ կանոնավոր չվերթերը եւ չվերթեր դեպի Անթալիա, ավտոբուսային հաղորդակցություն է իրականացվում Վրաստանով, առեւտուրը եւս Վրաստանի միջոցով է արվում: Բոլոր երկրները շահում են միյանց հետ առեւտրի աճից եւ ընդլայնումից, միացնում են իրենց էլցանցերը: ԱՄՆ-ն եւս նպաստում է հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությանն ու համագործակցությանը կոնֆերանսների, հանդիպումների եւ փոխանակման ծրագրերի միջոցով: Օրինակ, ԱՄՆ-ի աջակցությամբ կազմակերպվեցին Կոմիտասի անվան քառյակի համերգները Ստամբուլում եւ «Բոսֆորուս» քառյակի համերգներն Երեւանում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը չափազանց զգայուն եւ ցավոտ հարց է: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության մութ էջերի հետ` Օսմանյան կայսրությունում միլիոն ու կես հայերի զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի համար: Դա դժվար է, ինչպես ԱՄՆ-ի համար էր ծանր, երբ ժամանակ էր պահանջվում սեփական պատմության մութ էջերը ճանաչելու համար: Իր հերթին, Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել սահմանները եւ տարածքային պահանջներ չներկայացնի ներկայիս Թուրքիային եւ կարռուցողական մոտեցում ցուցաբերի Թուրքիայի ջանքերի հանդեպ»,-ասել է Ֆրիդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |