Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» համաձայնագիր են կնքել համագործակցության մասին19 հունիսի 2008 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» (Near East Foundation) հունիսի 12-ին Նյու-Յորքում համաձայնագիր են կնքել համագործակցության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Ամերիկայի Հայկական Համագումարում: Համաձայնագիրը կնքվել է AGMA-ի գործունեության հարցերով կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանի եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամի» վարչության նախագահ Շանթ Մարտիրոսյանի միջեւ: «Համագործակցության մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթղթեր եւ նյութեր ներկայացնել թանգարանի ցուցադրություններին: Մեզ համար շատ հաճելի է գիտակցել, որ այս համագործակցության շնորհիվ, մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության կարեւորագույն շրջաններից մեկը»,- հայտարարել է Վան Գրիգորյանը:«Հիմնադրամի արխիվները, ինչպես նաեւ գրառումներն ու օրագրերը ներկայացնում են հայ որբերի պատմությունը, ինչպես նաեւ պատմում են առաջին միջազգային մարդասիրական օգնության մասին, որը տրամադրվել է Հայոց ցեղասպանությունից տուժած երեխաներին»,- հայտարարել է Շանթ Մարտիրոսյանը: «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» հանդիսանում է Հայերի եւ սիրիացիների օգնության ամերիկյան կոմիտեի իրավահաջորդը, որն ստեղծվել էր 1915 թվականին եւ 1919-ին վերանվանվել էր «Near East Relief»: Հիմնադրամի տվյալների համաձայն, 1915-ից 1930 թվականներին կազմակերպությունը հավաքել է $117 մլն. 132.000 հայ որբերին օգնություն տրամադրելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |