Սերգեյ Միրոնովը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման վերաբերյալ24 հունիսի 2008 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը նշել են քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, ինչպես նաեւ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը: Այդ մասին ասվում է ՌԴ Դաշնության Խորհրդի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Սերգեյ Միրոնովը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմամբ, այդ թվում նաեւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում միջխորհրդարանական համագործակցության ոլորտում: Նա ընդգծել է, որ Դաշնության Խորհուրդը որպես տարածաշրջանների պալատ առանձնակի ուշադրություն է դարձնում երկու երկրների միջեւ ուղիղ միջտարածաշրջանային կապերի հաստատմանը: Ըստ ՀՀ նախագահի, վերջին տարում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավելացել է 67 տոկոսով եւ կազմել է շուրջ 700 մլն դոլար: Ս.Սարգսյանը նշել է, որ հաջորդ տարի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կհասնի 1,5 մլրդ դոլարի: Հայաստանի նախագահը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցության ակտիվացմանը բոլոր ուղղություններով: Նա նաեւ հրավիրել է Սերգեյ Միրոնովին այցելել Հայաստան ընթացիկ տարվա աշնանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |