Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնելու են ռազմա-քաղաքական համագործակցությունը, որը ուղղված չի լինի երրորդ երկրի դեմ24 հունիսի 2008 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնելու են ռազմա-քաղաքական համագործակցությունը, որը ուղղված չի լինի երրորդ երկրի դեմ, ասվում է Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրված երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ: «Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնելու են ռազմա-քաղաքական համագործակցությունը, որը ուղղված չի լինի երրորդ երկրի դեմ»,- ասվում է փաստաթղթում: Դրանում նաեւ նշվում է, որ կողմերը մտադիր են հետայսու եւս ակտիվորեն աջակցել սպառազինությունների նկատմամբ միջազգային վերահսկողության գործընթացին առանց վնասելու որեւէ պետության անվտանգությանը, ջանքեր ներդնել սպառազինությունների վերահսկողության մասին բազմակողմանի համաձայնագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար, այդ թվում վստահության ամրապնդման միջոցները:Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք համընկնող կամ մոտ դիրքեր են գրավում արդիական միջազգային խնդիրների շուրջ, պայմանավորվել են «աճեցնել կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցությունը երկկողմանի հիմքով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպություններում եւ համաժողովներում ելնելով խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման շահերից ինչպես տարածաշրջանային, այնպես եւ գլոբալ մասշտաբում»: Երկու կողմերն էլ հաստատել են հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ կողմ են հանդես եկել ՄԱԿ-ի անհրաժեշտ եւ ռացիոնալ բարեփոխումների անցկացմանը նրա վարկանիշի եւ արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաեւ նոր սպառնալիքներին պատասխան տալու առումով: Ռուսաստանն ու Հայաստանը, ըստ փաստաթղթի, մտադիր են նաեւ ջանքեր ներդնել ԱՊՀ-ի կատարելագործման համար եւ հաստատել են ՀԱՊԿ-ի նշանակությունը որպես «կարեւոր երաշխիք անդամ-պետությունների անվտանգության ապահովման համար», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |