«Մեծ ությակի» ԱԳՆ ղեկավարները կոչ են անում Երեւանին ու Բաքվին լուրջ քայլեր ձեռնարկել Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Մեծ ությակի» արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին ու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Մասահիկո Կոմուրայի հայտարարության կետերից մեկում. նա գլխավորում է երկօրյա նախարարական հանդիպումը, որն այսօր ավարտվում է ճապոնական հնագույն մայրաքաղաք Կյոտոյում: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին սատարելու մասին` ուղղված հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Նախարարները նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «զսպվածություն ցուցաբերեն» եւ «լուրջ քայլեր» ձեռնարկեն, որպեսզի հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:



Ինչպես հայտնել է ռուս լրագրողներին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Դենիսովը, «հուլիսին սպասվող ությալի գագաթաժողովին միայն չորս հարց է ներկայացվելու»: «Դրանք են Իրան, Հյուսիսային Կորեա, Ավղանստան եւ Մերձավոր Արեւելք: Բոլոր այդ հարցերը արտացոլված են նախագահի հայտարարությունում եւ ընդհանուր առմամբ ներկայացնում են քննարկման ընթացքը»,- ասել է նա:



Այսօր Կյոտոյում ավարտվող հանդիպումը «ությակի» գագաթաժողովին նախապատրաստվելու վերջին փուլն է, որը անցնելու է հուլիսի 7-9 ճապոնական Հոկայդո կղզում: Վերջին մի քանի ամիսներին Ճապոնիայի տարբեր քաղաքներում արդեն անցել են ֆինանսական, իրավապահ, էներգետիկ, սոցիալական, տնտեսական եւ այլ գերատեսչությունների ղեկավարների քննարկումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---