Բաթումում իր աշխատանքն է սկսում ՎՈՒԱՄ-ի գագաթաժողովը, որն անցնելու է «Ինտեգրելով Եվրոպայի արեւելքը» կարգախոսով30 հունիսի 2008 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Բաթումում բացվում է ՎՈՒԱՄ կազմակերպության գագաթաժողովը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջան եւ Մոլդովան: Բաթումի գագաթաժողովը անցնելու է «Ինտեգրելով Եվրոպայի արեւելքը» կարգախոսով: Ծրագրված է տարբեր բնույթի աշխատանքային խմբերի նիստերի անցկացում: Պետությունների ղեկավարներն ընդունել են Բաթումի հռչակագիրը: Բացի այդ, նրանք հավանություն են տալու պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությանը ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային միջանցքի զարգացման համար երկրների տրանսպորտային ներուժն օգտագործելու մասին, ինչպես նաեւ կկնքեն մի շարք միջկառավարական փաստաթղթեր:Նախնական տվյալներով, գագաթաժողովին ներկա են գտնվելու 25 երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Չեխիայի, Լեհաստանի, Ճապոնիայի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ռուսաստանի սրտով չէ զուգահեռ կազմակերպությունը, որը մրցում է ԱՊՀ-ի հետ: Շատ բան կախված է նրանից` ինչ որոշումներ այնտեղ կընդունվեն: Պետք չէ գերագնահատել այդ գագաթաժողովի նշանակությունը, սակայն, միեւնույն ժամանակ, սխալ կլիներ ասել, որ դա երկրորդաբնույթ երեւույթ է, որը չի կարող ազդել ուժերի դասավորության կամ էլ հետխորհրդային տարածքում ընդհանուր մթնոլորտի վրա: Այսօր այդ կազմակերպության համար բարդ կլինի մրցակցել ԱՊՀ-ի հետ: Սակայն ԱՊՀ-ն որեւէ հեռանար չունի, իսկ ՎՈՒԱՄ-ը ունի: Դրանում է տարբերությունը»,- գտնում է վրացի փորձագետ Իոսիֆ Ցինցաձեն: Գագաթաժողովի արդյունքում, որին մասնակցելու են Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ, հնարավոր է, Մոլդովայի նախագահները, կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Վրաստանին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է 1997 թվականին Եվրոպայում սովորական սպառազինությունների կրճատման մասին ադապտացված համաձայնագրի քննարկման ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |