ԱՄՆ-ն հերքել է տեղեկությունները Իրանին հարված հասցնելու Իսրայելի մտադրությունների մասին 2 հուլիսի 2008 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ջ.Բուշի վարչակազմը հերքել է ABC հեռուստաընկերության հաղորդագրությունը, որը հղում անելով Պենտագոնի անհայտ ներկայացուցչին, պնդում էր, որ Իսրայելը մտադիր է ռազմական հարված հասցնել Իրանին մինչ Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կամ Իրան ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրների առաքումը: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, որ դա կհաստատեր»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմ Քեյսին: Ըստ նրա, «միշտ զարմացնում է այն, որ կան բազում անանուն աղբյուրներ, որոնք հայտարարում են, թե տեղյակ են այլ երկրիների պաշտոնյաների մտադրություններին»: Ընդ որում Քեյսին ծաղրել է ABC-ի աղբյուրին, որը նյութում ներկայացվել է լոկ որպես «պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ»: «Մենք պետք է գտնենք նրան, որովհետեւ, կարծես, նա միաժամանակ փորձագետ է Իսրայելի զինված ուժերի, Իրանի եւ միջուկային խնդիրների հարցերով` եկեք նրան Նոբելյան մրցանակ տանք»,-առաջարկել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդույմ է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Երկուշաբթի, հղում անելով «պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին», Էյ-Բի-Սի հեռուստաընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, թե Պենտագոնում մտավախություն ունեն, որ մինչեւ տարեվերջ Իրանին հարվածելու «աճող հավանականություն» կա Իսրայելի կողմից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |