ԵԽԽՎ ղեկավար. Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԵԽ-ն նախընտրում է նավթը ժողովրդավարության փոխարեն, ապա նա խորապես սխալվում է

PanARMENIAN.Net - Աշխարհում շատ երկրներ կան, որոնք շահագրգռված են Արդբեջանի էներգակիրներում: Սակայն Եվրախորհուրդը իր զեկույցներն է նախապատրաստում, ուշադրություն չդարձնելով տնտեսական շահերին: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը: «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Եվրախորհուրդը նախընտրում է նավթը ժողովրդավարության փոխարեն, ապա նա խորապես սխալվում է»,- ընդգծել է նա: Իր հայտարարությամբ ԵԽԽՎ նախագահը փորձել է հերքել որոշ ադրբեջանցի քաղաքագետների եւ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ԵԽԽՎ բանաձեւերը ընդունվում են հաշվի առնելով Եվրոպայի տնտեսական շահերը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---