ԵԱՀԿ-ն ուշադիր հետեւելու է` ինչ է կատարվում Հարավային Կովկասում 2 հուլիսի 2008 - 20:08 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղեկավարը գտնում է, որ կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը Կովկասում այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» կարգավորումն է: «ԵԱՀԿ գլխավոր խնդիրներից մեկը հակամարտություններն են, եւ առաջին հերթին` հակամարտությունները Կովկասում: Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ-ն պետք է ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործում, այլ ոչ միայն կառավարի դրանք»,- ասել է այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը:«Հակամարտություններից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Մենք հատուկ ներկայացուցիչ ունենք Լեռնային Ղարաբաղում, եւ այդ հակամարտությունը հանդիսանում է գերակա կարգավորման համար»,- ասել է նախագահը: Ստուբբը նաեւ նշել է, որ դրական տեղաշարժեր կան այնպիսի կոնֆլիկտային գոտիներում, ինչպիսիք Մերդնեստրն են ու Մոլդովան: «Եւս մեկ կոնֆլիկտային գոտի է Հարավային Կովկասը, եւ ես պետք է անկեղծ լինեմ, որ մենք այստեղ առաջխաղացում չենք արձանագրել եւ շատ ենք անհանգտսացած: Կողմերը պետք է զուսպ եւ հանգիստ լինեն: Մենք ուշադիր հետեւելու ենք` ինչ է կատարվում Հարավային Կովկասում»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |