Թուրքիան մտադիր է ոչնչացնել հայոց պատմության հինավուրց հուշարձաններից մեկը` քարանձավային Հասանքեյֆ քաղաքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում հին հայկական պատմական հուշարձանների նախատեսվող ոչնչացումը կանխելու կոչով Ղրիմում բնակվող հայերի եւ Ղրիմի հայկական ընկերության անունից համաշխարհային հանրությանն է դիմել Ղրիմի Հայ գրողների միության եւ հայ նկարիչների միության քարտուղար Սասուն Բարյանը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կոչում, մասնավորապես, ասվում է. «Մենք, հայերս, ցեղասպանության ժամանակ վտարվեցինք մեր հողերից, ստիպված լինելով թողնել մեր տները, սրբությունները, որոնք թանկ են յուրաքանչյուր հայի համար: Հիմնավորվեցինք ողջ աշխարհով մեկ, վերածնելով մեր մշակությը, սրտի թրթիռով վերաբերվելով մեր հին բազմադարյա պատմությանը: Հայ պատմության եւ ճարտարապետության հուշարձանները պահպանվում եւ վերականգնվում են ողջ աշխարհում...Սարսափելի էր լսել, որ Թուրքիան մտադիր է ոչնչացնել` ջրասույզ անել հայոց պատմության հինավուրց հուշարձաններից մեկը` քարանձավային Հասանքեյֆ քաղաքը, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Մենք տեսնում ենք, որ մինչ այժմ շարունակվում է համաշխարհային նշանակություն ունեցող հայկական հուշարձանների գիտակցաբար եւ նպատակային ոչնչացումը: Մենք վրդովված ենք թուրքական իշխանությունների սառնասրտությամբ եւ կարծում ենք, որ դա հերթական հանցագործ քայլն է, հերթական ցեղասպանությունը, սակայն արդեն հայկական պատմության դեմ, այն ուղղված է հայերի հետքը ջնջելուն նրանց իսկ պատմական հողերում: Խնդրում ենք համաշխարհային հանրությանը կասեցնել այդ ոճրագործությունը»:



Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում, Տիգրիս գետի ափին է գտնվում հարուստ պատմական անցյալ ունեցող հին հայկական Հասանքեյֆ քաղաքը, որի տարիքը շուրջ տասը հազար տարի է: Քաղաքը շուրջ տասը հազար տարվա պատմություն ունի: Քաղաքի պատմությունը իմացել է հռոմեկան, բյուզանդական եւ արաբական տիրապետության ժամանակներ (քաղաքի այժմյան անվանումը տվել են արաբները): Հասանքեյֆով, որը հետագայում դարձավ քրդական հայտնի Այուբիդների տոհմի մայրաքաղաքը, եւ որը 1416թ. նվաճեցին օսմանները, ավանդաբար անցել է «Մեծ մետաքսե ուղին» Միջերկրական ծովից մինչեւ Չինաստան: Այժմ Հասանքեյֆը Իլիսունի ջրամբարերի ջրերի տակն անցնելու վտանգի տակ է` գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի պատճառով, որի նախագիծը մշակվում է գրեթե 50 տարի: Շինարարական աշխատանքները կհանգեցնեն նրան, որ Հասանքեյֆը, որի բնակչության 80 տոկոսը քրդեր են, կանցնի ջրի տակ եւ շուրջ 50 հազար մարդ ստիպված կլինի փոխել բնակության վայրը: Հարկավոր է նշել, որ թուրք զինվորականները իրենց հետաքրքրությունն այդ ամբարտակի շինարարության հանդեպ բացատրում են նրանով, որ նոր ամբարտակը կոչնչացնի Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից օգտագործվող ուղիները:



90-ականների կեսերից թուրքական կառավարությունը սկսեց նախագծի ֆինանսավորման աղբյուրներ որոնել: Ամբարտակի շինարարությունը պետք է սկսվեր 2000թ. միջազգային կոնսորցիումի կողմից, որը ղեկավարում է Sulzer Hydro-ն, որին միացել էին նաեւ շվեյցարական ABB-ին եւ բրիտանական Balfour Seatty-ն: Բացի այդ, նախագծին պետք է մասնակցեին իտալական Impregilo-ն, շվեդական Skanska-ն եւ թուրքական շինարարական Nurol, Kiska եւ Tekfen ընկերությունները: Սակայն 2000 թ. մարտին նախագծից հրաժարվեց ABB-ն, որին փոխարինեց ֆրանսիական Alstom-ը, որը հետագայում նույնպես դուրս եկավ նախագծից, իսկ 2000թ. սեպտեմբերին նրանց հետեւց Skanska-ն, որը կոնսորցիումում ուներ 24 տոկոս եւ որի տեղն այդպես էլ ոչ ոք չզբաղեցրեց: Դուրս եկավ նաեւ իտալական Impregiloն: Ամենահզոր հարվածը եղավ Balfour Beatty-իի հրաժարվելը: 2002թ. փետրվարին նախագծից բնապահպանների եւ իրավապահպանների ճնշման տակ դուրս եկավ խոշորագույն շվեյցարական UBS բանկը, որը պետք է միջոցների մի մասը հատկացները նախծագծի վարկավորմանը: Այժմ այդ նախագիծը կյանքի կոչելու գործընթացը շարունակվում է, քանի որ գերմանական ընկերություններից մեկը համաձայնվեց միջոցներ հատկացնել դրա համար: Հանրության կողմից դատապարտվելու մտավախությամբ այդ ընկերության անվանումը չի բացահայտվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---