Փարիզում կայացած գագաթնաժողովում ձեւավորվել է Միջերկրական միությունը14 հուլիսի 2008 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Փարիզում ընթացող 43 պետությունների գագաթնաժողովում հիմնադրվեց Միջերկրական միությունը (Union for Mediterranean), որի կազմում ընդգրկվեցին ԵՄ անդամ 27 երկրներ եւ Հարավի 10 երկիր` Ալժիրը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սիրիան, Թունիսը, Թուրքիան: Նոր միության կազմում ընդգրկվեցին նաեւ Պաղեստինի ինքնավարությունը, Ալբանիան, Խորվաթիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Չերնոգորիան, Մոնակոն: Միջերկրական առաջնորդներից միայն մեկը` Լիբիայի նախագահ Մուամար Քադդաֆին բացահայտ հրաժարվեց մասնակցել փարիզյան գագաթնաժողովին: Լիբիայի նախագահի կարծիքով, «այդ ծրագրի նպատակն է կրկին եվրոպացիների իշխանությունը հաստատել արաբական երկրներում»: Նոր կազմակերպությունն երկու համանախագահ ունի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է Associated Press-ը: Նոր միության երկրների բնակչությունը գերազանցում է 760 միլիոնը: Նոր կազմակերպության գործունեությունը կհիմնվի Հյուսիսի եւ Հարավի երկրների իրավահավասարության վրա եւ ուղղված կլինի կոնկրետ նախագծերի իրականացմանը, մասնավորապես, արեւային էներգիայի եւ Միջերկրական ծովի աղտոտման ոլորտներում: Ֆինանսավորման աղբյուրները որոշակի կդառնան նոր միության աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |