Hurriyet. ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ Աբդուլահ Գյուլը կընդունի Սերժ Սարգսյանի հրավերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` սեպտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղը դիտելու: Ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը, այդ մասին հայտարարել է վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի երկու հարեւան երկրները քննարկեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունը»,- նշել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:



Թերթը նշում է, որ Թուրքիան դարձել է առաջին երկրներից մեկը, ով ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին: «Սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խանգարում է Հայաստանի պահանջը` 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել ցեղասպանություն: Հայ-թուրքական սահմանը փակվել է Թուրքիայի կողմից Ղարաբաղի պատերազմի պատճառով»,- գրում է Hurriyet-ը:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահին Երեւան Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Փետրվարի 19-ին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սարգսյանին առաջինը շնորհավորել է Աբդուլահ Գյուլը, իսկ վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը նշել է, որ «Սարգսյանի ընտրությամբ երկկողմանի հարաբերությունների նոր փուլ է սկսվում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---