Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կդիմակայեն միջուկային մաքսանենգությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը»:



«Այս քաղաքական համաձայնագիրը արտահայտում է երկու երկրների կառավարությունների մտադրությունը միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու եւ այդպիսի միջադեպերին արդյունավետ կերպով արձագանքելու Հայաստանի Հանրապետության հզորությունները մեծացնելու ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Այս համաձայնագրով ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունները նշանակալիորեն ամրապնդում են իրենց համատեղ ջանքերը, որոնք ուղղված ահաբեկիչների կողմից բարձր ռադիոակտիվության նյութեր ձեռք բերելու վտանգի կանխմանը»,-ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ասուլիսի հաղորդագրության մեջ:



Այս համաձայնագիրը թվով 5-րդն է, որ ստորագրվել է ԱՄՆ կառավարության Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության շրջանակում: Մինչ այդ ստորագրվել են համաձայնագրեր Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ղրղզստանի հետ: Այս համաձայնագրերի իրականացմանն աջակցելու նպատակով այս պահին ԱՄՆ կառավարությանը գործընկերության հայտ են ներկայացրել 8 երկրներ ու 3 միջազգային կազմակերպություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---