Ղարաբաղը կայացած պետություն է, եւ այդ իրողությունը ընդունում են արտերկրի շատ պաշտոնյաներ եւ միջազգային կազմակերպություններ23 հուլիսի 2008 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ ավելի շատ միջազգային ատյաններ են հակվում այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները պետք է որոնել իրավա-քաղաքական հարթության վրա, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարությունում նշվում է, որ «ԼՂՀ-ն անկախ արտաքին քաղաքականություն է վարում, հարաբերությունների մեջ է մտնում այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները մասնակցում են միջազգային եւ տարածաշրջանային խորհրդաժողովների աշխատանքներին: Այսօր ԼՂՀ-ն դե-ֆակտո կայացած պետություն է, եւ այդ իրողությունը ընդունում են արտերկրի շատ պաշտոնյաներ, քաղաքագետներ, փորձագետներ, միջազգային կազմակերպություններ: 2005թ. սեպտեմբերին ԱՄՆ 60 կոնգրեսականներ ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որտեղ մասնավորապես նշվել է.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միանգամայն համապատասխանում է պետականության միջազգային չափանիշներին: Իր անկախության 14 տարիներին Լեռնային Ղարաբաղը ապացուցել է, որ կարող է լինել միջազգային հանրության հուսալի գործընկեր»: ԼՂՀ-ն այսօր աշխարհի առաջատար երկրներում եւ տարածաշրջաններում ունի իր մշտական ներկայացուցչությունները, որոնց միջոցով իրականացվում է մեր հանրապետության կապը այլ պետությունների հետ: Քաղաքական գործառույթներից բացի մշտական ներկայացուցչությունները օժանդակում են ԼՂՀ տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը, Սփյուռքի հետ կապերի հաստատմանն ու ընդլայմանը, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Հյուպատոսական ծառայությունները պաշտպանում են ԼՂՀ քաղաքացիների շահերն արտասահմանում: ԱԳՆ կենտրոնական ապարատը եւ արտերկրում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունները շարունակում են ջանքերը Լեռնային Ղարաբաղի իրական կերպարը ներկայացնելու ուղղությամբ: Մի երկիր, որտեղ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները անկյունաքարային են համարվում լիարժեք պետության կայացման ճանապարհին: Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ԼՂՀ ԱԳՆ աշխատանքը խորհրդարանական եւ նախագահական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, մասնավորապես, դրանցում միջազգային դիտորդների մասնակցությունն ապահովելու առումով: Բացի այդ, ԱԳՆ-ն անմիջականորեն ներգրավված է ԼՂՀ-ում ժողովրդավարական օրենսդրական դաշտի ստեղծման գործընթացում: Անկախության տարիները նշանավորվել են երկրի կյանքում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումով: Մեզ ուրախացնում է ոչ կառավարական հատվածի զարգացումը: Այս ուղղությամբ դրական գործունեության մասին են վկայում մարդու իրավունքների գծով միջազգային կազմակերպությունների զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին, ինչպես նաեւ միջազգային դիտորդների հաշվետվությունները: Արտաքին գործերի նախարարությունը աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ում հավատարմագրված ավելի քան 10 միջազգային կազմակերպությունների: Ներկայումս ԱԳՆ-ն աշխատում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԿԽՄԿ-ն, The HALO Trust-ը եւ ուրիշներ: Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով, այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը: Այդ մեր ժողովրդի կամքն է եւ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |