ԵԽ-ն Հայաստանի նախագահի նախաձեռնությանը Թուրքիայի նախագահի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ23 հուլիսի 2008 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը շատ դրական է վերաբերվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, ով հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիա դե Պուչը: «Ես դեռեւս չգիտեմ, ինչի կհանգեցնի այդ «ֆուտբոլային դիվանագետությունը», սակայն բոլոր ուղիները, որոնք կարող են հանգեցնել երկխոսության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, արժէ ողջունել: Ցանկացած երկխոսություն արդեն լավ է: Ես գիտեմ, որ երկու երկրների միջեւ բարդություններ կան, սակայն դրանք կարող են հաղթահարվել: Եւ շատ լավ է, որ Հայաստանի նախագահը բարի կամք է դրսեւորել եւ հրավիրել է իր թուրք գործընկերոջը Երեւան»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:Առաջին ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայանալու է սեպտեմբերի 6-ին Երեւանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |