«Turkish Daily News». Բարակ Օբաման կարող է օգնել Հայաստանին ու Թուրքիային լուծել Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման կարող է օգնել Հայաստանին եւ Թուրքիային կարգավորելկ Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին ասվում է թուրքական «Turkish Daily News» թերթում հրապարված Ֆարուկ Լոգողլուի բաց նամակում` հասցեագրված Բարակ Օբամային: Նամակում, մասնավորածես ասված է. «Սենատոր Օբամա, գտնում եմ, որ այս նամաը կարող է օգուտ բերել թուրքական ժողովրդի համար մեծ հետաքրորություն ներկայացնող հարցի դիտարկման գործում: Դուք պաշտպանում եք հայերի ձգտումը ցեղասպանության ճանաչման հարցում, ինչը հանդիսանում է Ձեր նախընտրական ծրագրի մի մասը: Այդուհանդերձ, Ձեր համառ դիրքորոշումը այս հարցով ենթադրում է, որ Դուք դրան հանգել եք այն բանից հետո, երբ Ձեզ ներկայացվել են որոշակի նկատառումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ, ես ցանկանում են ներկայացնել որոշ կարեւոր փաստեր եւ Ձեր ուշադրությունը սեւեռել հետեւյալ կետերին:



Առաջին հերթին, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման պահանջների հիմնավորումը շատ վիճելի է: Թուրքերն ու հայերը այս առումով հակասող բաներ են ներկայացնում: Երկու կողմերն էլ կոչ են անում դիտարկել ընդդիմախոսի կողմից ներկայացվող փաստագրական վկայությունները: Սակայն տարաձայնությունները 1915 թվականի իրադարձությունների շուրջ ոչ միայն հայերի եւ թուրքերի միջեւ են: Երրորդ երկրների պատմաբաններն ու գիտնականները եւս տարբեր կարծիքներ են ներկայացնում այդ իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես Հայաստանը, այնպես եւ Թուրքիան կարող են ներկայացնել մարդկանց անունների երկար ցուցակներ, որոնցում ներկայացված են իրենց դիրքորոշումը պաշտպանող անձինք: Այդուհանդերձ, ներկա իրավիճակը ձեռնտու չէ կողմերից եւ ոչ մեկին:



Երկրորդ հերիթն, միջազգային չափանիշները, որոնք որակում են իրադարձությունը որպես ցեղասպանություն, ընդունված չէին 1915 թվականին: Հայերը չեն դիմել դատարան 1915 թվականի իրադարձությունների առումով, եւ ոչ մի դատարան չի ճանաչել թուրքերին մեղավոր: Ակնհայտ է, որ բանաձեւերն ու հայտարարությունները` ընդունված երկրների խորհրդարանների եւ առանձին անձանց, այդ թվում եւ քաղաքական գործիչների կողմից, չեն կարող փոխարինել դատական որոշումը: Երրորդ, հայկական սփյուռքը փորձում է իր պատմական վարկածները ներկայացնել միջազգային հանրությանը որպես ճշմարտություն, իսկ թուրքերը, իրենց հերթին, պաշտպանում են իրենց ճշմարտությունը: Քանի դեռ, երկու կողմերը չեն կարողանում համաձայնության հանգել, երկու ազգերի միջեւ գոյություն ունեցող վերքը չի բուժվի:



Եւ վերջապես, թուրքական կառավարությունը պաաշտոնապես առաջարկել է Երեւանին պատմաբանների եւ գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծել այդ իրադարձությունների փաստերի եւ եւ վկայությունների ուսումնասիրության համար: Հանձնաժողովը բաց է երրորդ երկրների ներկայացուցիչների համար, եւ դրա աշխատանքը կլինի թափանցիկ: Դա, ինքնին, արդեն խիզախ եւ արդար քայլ է Անկարայի կողմից»,- ասվում է նամակում:



Նամակի հեղինակի խոսքերով, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից «կդառնա հզոր հարված թուրքական ժողովրդի համար եւ լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Դուք կկարողանաք օգնել այս հուզական խնդրի կարգավորմանը` կոչ անելով հայերին եւ թուրքերին խոսել միմյանց հետ եւ լսել միմյանց: Դա Հայաստանի եւ Թուրքիայի հաշտության միակ ուղին»,- ամփոփել է Ֆարուկ Լոգողլուն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---