Սերգեյ Շամբա. Մնացել է մեկ վերջին, փոքր քայլը մինչ Աբխազիայի անկախության ճանաչումը29 հուլիսի 2008 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Իրականում, չճանաչելով Աբխազիան, Ռուսաստանն այնուամենայնիվ մերձեցմանն ուղղված էական քայլեր արեց: Կարելի է ասել, որ մինչ ճանաչումը մնացել է մեկ վերջին, փոքր քայլը եւ դա նույնպես անհանգստացնում է եվրոպացիներին, որոնք, բնական է, սատարում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ, հավանաբար, նրանց ձեռնատու չէ, որ այժմ Ռուսաստանը նման միակողմանի կարգով կարողանա փոխել արդեն ձեւավորված միջազգային պատկերը»,-հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան: Նրա խոսքերով, Ռուսաստանն արդեն իսկ քայլ ե է կատարել այդ ուղղությամբ եւ պատկերը չի կարելի դիտարկել նախկին տեսանկյունից, որպես սառեցված: «Փոքր պետության համար սպառնալիքները շատ են: Մեր խնդիրն է գտնել ոսկե միջինը, ինչպես ասում են, այնպես անցնել սայրի վրայով, որ չընկնենք ոչ այս անդունդը, ոչ` այն: Մենք շահագրգիռ ենք ամենալավ հարաբերություններն ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ դրանում ենք տեսնում եւ մեր անվտանգության երաշխիքները, եւ մեր նվաճումների պահպանումը: Մենք դեռեւս ձգտում ենք այսպես պահել հավասարակշռությունը: Հետագայում եւս մենք այդպես կանենք: 1999թ. հանրաքվեն ցույց տվեց, որ բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ է Աբխազիայի անկախությանը, եւ դրանով է որոշվում մեր ապագան»,-ասել է Շամբան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |