TABC-ը ողջունում է Իրանի առաջարկությունը` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը29 հուլիսի 2008 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ է, որ տարածաշրջանի երկրներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներրը հանդես են գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղության օգտին: Այդ մասին հայտարարել է Գործարարների հայ-թուրքական խորհրդի (TABC) նախագահ Քահան Սոյակը: «Մենք ողջունում ենք Իրանի առաջարկությունը` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է նա, հաղորդում է Anatolia News Agency-ն: Իրանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին առաջարկել է իր միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Սահմանը երկու երկրների միջեւ Թուրքիան փակել է 1993թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով: ՀՀ-ն առաջարկում է կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, Թուրքիան պահանջում է ճանաչել սահմաններն ըստ 1921թ. Մոսկովյան պայմանագրի, դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված արշավը: Հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին միասին դիտելու 2010թ. աշխարհի առաջնության Երեւանում կայանալիք ֆուտբոլային ընտրական խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավանաքականների միջեւ: Աբդուլլահ Գյուլը դեռեւս չի արձագանքել հրավերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |