Սերժ Սարգսյանը Ղրիմում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ29 հուլիսի 2008 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Ղրիմում կայացել է Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, առանձնազրույցի ժամանակ շոշափվել է հայ-ուկրաինական հարաբերությունների լայն շրջանակ: Զրուցակիցները նշել են առեւտրա-տնտեսական համագործակցության եւ ապրանքաշրջանառության զարգացման դրական դինամիկան, որը 2007 թվականին կազմել է $262,86 մլն.: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Կերչ-Փոթի-Բաթում նախագծի իրականացման հարցը:Հանդիպման ընթացքում նաեւ խոսվել է Կիեւ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը կազմակերպելու մասին, որը կարող է կայանալ տնտեսական համագործակցության հարցով հայ-ուկրաինական միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստից հետո: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղրիմում ոչ պաշտոնական այցով եւ մասնակցել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու 650-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |