ԱՄՆ պետդեպարտամենտ. Հայաստանի ժողովրդավարական զարգացումը ելնում է հայ-ամերիկյան հարաբերությունների շահերից30 հուլիսի 2008 - 19:04 AMT PanARMENIAN.Net - «Լարվածությունը Հայաստանում միայն կաճի, եթե հանրապետության իշխանությունները արագ, արդյունավետ եւ էական միջոցներ չձեռնարկեն այն խնդիրների հաղթահարման նպատակով, որոնք ծագել են նախագահական ընտրություններից եւ հետընտրական զարգացումներից հետո»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների հարցով տեղակալ Դեւիդ Կրամերը ԱՄՆ Սենատի Հելսինքիի հանձնաժողովում լսումների ժամանակ Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ: Դեւիդ Կրամերը նաեւ ընդգծել է, որ, չնայած նրան, որ հանրության բոլոր շերտերը պետք է ներգրավված լինեն կառուցողական երկխոսության մեջ, ամենամեծ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը:« Հայաստանի ժողովրդավարական զարգացումը ելնում է հայ-ամերիկյան հարաբերությունների շահերից եւ մենք ցանկանում ենք, որպեսզի հանրապետության նոր կառավարությունը աջակցի երկրի ժողովրդավարական զարգացմանը: Ես կարծում եմ, որ այդ առումով, լուրջ դերակատարություն կարող է ունենալ հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Դեւիդ Կրամերը նշել է, որ պետդեպարտամենտին անհանգստացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության դրությունը հանրապետությունում: «Իմ հանդիպումների ժամանակ Բաքվի բարձրաստիճան այրերի հետ մենք քննարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք պետք է կատարվեն հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների արագացման համար»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Նա նաեւ նշել է, որ գլխավոր գործոնը ընտրական գործընթացի եւ արդյունքների նկատմամբ վստահության հաստատման հարցում կարող է լինել տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից մոնիթորինգի անցկացումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը |