Թուրքիայի իշխող կուսակցությունը չարգելվեց, դատարանը սահմանափակվեց տուգանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է չփակել իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն, սակայն դատավորը տուգանք է նշանակել: Կուսակցությունն արգելելու մասին որոշում կայացնելու համար 11 դատավորներից առնվազն յոթը պետք է կողմ քվեարկեին: Սակայն կողմ են եղել միայն վեցը, իսկ հինգը` դեմ: Ինչպես կարծում են վերլուծաբանները, որոշումը պետք է մի փոքր մեղմացնի քաղաքական կրքերի թեժացումը Թուրքիայում: Բացի այդ, համաժողովրդական ընտրություններում հաղթած կուսակցության արգելման մտավախությունները բացասաբար են անդրադարձել երկրի ֆինանսական շուկայի վրա: Լսումներն այդ գործով անցել են փակ ռեժիմով, հաղորդում է BBC-ին:



Բարձրագույն վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայը, որը հայտ էր ներկայացրել, պահանջում էր փակել կուսակցությունը եւ արգելել քաղաքականությամբ զբաղվել նրա 70 անդամներին, այդ թվում երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ նախագահ Աբդուլլահ Գյուլին:



Նրա կարծիքով, իշխող կուսակցության նախաձեռնած օրենքը, որ թույլ է տալիս հիջաբ կրել ուսումնական հաստատություններում, սահմանադրության կոպիտ խախտում է, որով ամրագրված է պետության աշխարհիկ բնույթը: Դատախազի կարծիքով, իշխող կուսակցությունը տանում է Թուրքիային դեպի իսլամական պետություն:



Ինքը ԱԶԿ-ն կտրականապես հերքում է երկրում շարիաթ հաստատելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները եւ գնահատում է ներկայացված հայտերը որպես հարձակումներ ժողովրդավարության վրա հին վերնախավի կողմից:



Ժամանակակից Թուրքիայի սկզբունքները հիմնադրվեցին 1923թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Թուրքիան հռչակվեց աշխարհիկ երկիր եւ 1960թ. ի վեր 20 կուսակցություններ, որ ներակայցնում են իսլամիստներին եւ քուրդ անջատողականներին, արգելվեցին դատարանների կողմից որպես պետության սահմանադրական կարգին եւ ամբողջականությանը սպառնացող ուժեր: Նաեւ Աթաթուրքի քաղաքականության անխախտելիության պահապանի դերում հանդես է գալիս թուրքական բանակը, որը 1960թ., 1971, 1980 եւ 1997թթ. իշխանությունն վերցրել է իր ձեռքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---