Իրանի նախագահը, չցանկանալով այցելել Աթաթուրքի դամբարան, պահանջել է փոխել Թուրքիա կատարելիք այցի ձեւաչափը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը օգոստոսին մտադիր է այցելել Թուրքիա: Մ.Ահմադինեժադը, չցանկանալով այցելել Աթաթուրքի դամբարան, պահանջել է փոխել Թուրքիա կատարելիք այցի ձեւաչափը: Ինչպես հաղորդում է թուրքական «Star» հեռուստատեսությունը, այցը կկրի ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային բնույթ, եւ Իրանի նախագահը կայցելի Ստամբուլ Անկարայի փոխարեն: Այցը կկայանա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով, որի ճշգրիտ ամսաթիվը կորոշվի փոխադարձ պայմանավորվածության հիման վրա:



Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերն այցելել է Իրան պաշտոնական այցով, սակայն մինչ իր պաշտոնավարման ավարտն այդպես էլ Թուրքիա այցելելու պաշտոնական հրավեր չի հղել Իրանի իր գործընկերոջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---